Այսօր Ազատության հրապարակում ԲՀԿ հանրահավաքի ժամանակ Ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ եթե ԲՀԿ-ն ոչ իշխանական ուժերի հետ վերցնի Երևանի իշխանությունը, ապա տեղի է կունենա այսքան սպասված և անհրաժեշտ փոփոխությունը:
Ըստ Օսկանյանի իրենք կստեղծեն հակակշիռ իշխող կուսակցությանը:
«Երևանի քաղաքապետը, պատկերավոր ասած, Երևանի վարչապետն է: Երևանը անկախ քաղաքապետով կարող է դառնալ այլընտրանք կառավարությանը, բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը»:
Վարդան Օսկանյանի ելույթն ամբողջությամբ դիտեք տեսանյութում:









































