Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան կուսակցության հանրահավաքը՝ համեմված ընդդիմադիր ելույթներով:
«Առաջին լրատվական»-ի թղթակիցը հանրահավաքից առաջ զրուցեց հանրահավաքի մասնակցիներից մի քանիսի հետ, ովքեր ենթադրվում է, որ եկել էին մարզից:
Հարցին թե որևէ մեկը բերե՞լ է իրենց այդտեղ թե ոչ՝ նրանցից մեկը պատասխանեց՝ այո, իսկ մյուսներն ասացին, որ եկել են կոլեկտիվով:










































