Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը հայտարարեց, որ ակումբը մտադիր է վաճառել արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը, իսկ Կարիմ Բենզեման մնալու է թիմում:
«Մենք ունենք երկու հարձակվողներ: Կարիմը կմնա, իսկ Գոնսալոն կհեռանա: Իգուաինի փոխարեն 2 նոր հարձակվող կհրավիրենք»,- Marca-ի հետ զրույցում ասել է Սանչեսը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալ»-ն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձելու է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսֆերը:
«Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում է նաև Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը:








































