Մայիսի 2-ին, ժամը 13.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի Արագածի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային 62M տիպի արկ է, որը տեղափոխվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում` փորձաքննության համար:








































