ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը Ազատության հրապարակում ելույթ ունենալիս հայտարարել էր, որ Փակ շուկայի հետնամասում գտնվող սեփական տները շինարարական նպատակներով պիտի քանդվեն: «Առաջին լրատվական»-ը որոշեց գնալ հայտարարության հետքերով:
Տեղեկացնենք, որ նշյալ տարածքում շինարարական աշխատանքներ էին ընթանում, մարդիկ դուրս չէին գալիս տներից, որովհետև տարածքն ամբողջությամբ փոշու մեջ էր: Փակ շուկայի հարևանությամբ գտնվող տների մի քանի բնակիչներ ասացին, որ քանդվելու վերաբերյալ ոչինչ չեն ասել: Բնակիչներից մեկի խոսքով՝ ցանկանում են քանդել շինարարական տարածքին հարող կրպակը:
Մենք զրուցեցինք կրպակատիրոջ հետ: Վերջինս հաստատեց, որ քանդելու են տարածքը, սակայն իրեն բնակարան են խոստացել, բայց թե ով և երբ՝ չգիտի. «Խոստացել են, որ բնակարան են տալու, բայց թե ով՝ չգիտեմ: Օրվա մեջ ալյումին եմ հավաքում, հանձնում եմ, որ ընտանիքս պահեմ, ու դեռ ուզում են ինձ այստեղից հանել»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































