Spice Girls խմբի աղջիկների երգի հիման վրա ստեղծված Viva Forever մյուզիքլի ցուցադրությունները կավարտվեն հաջորդ ամիս, քանի որ տոմսերը վատ են վաճառվում: Մյուզիքլը գրվել է անցած տարվա հունիսի 29-ին՝ անգլիացի երգչուհի, դերասանուհի, սցենարիստ Ջենիֆեր Սոնդերսի կողմից: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
Հաղորդվում է, որ շոուն կորցրել է առնվազն 5 մլն ֆունտ՝ քննադատների բացասական գնահատականից հետո: Մյուզիքլի պրեմիերան տեղի էր ունեցել անցյալ ամիս՝ Լոնդոնում, որին ներկա էին խմբի բոլոր աղջիկները:






































