Մակեդոնիայում կալանավորել են գողության ու հնագիտական իրերի անօրինական առևտրով զբաղվող կասկածյալների: Այս մասին, հղում կատարելով երկրի ներքին գործերի նախարար Գորդան Յանկուլոպսկուն, հաղորդել է տեղի Dnevnik պարբերականը:
Ինչպես գրում է թերթը, ձերբակալվել է 14 մարդ: Մինչ այդ, Utrinski vesnik-ը հաղորդում է խմբավորման 15 անդամի կալանավորման մասին: Ընդհանուր առմամբ՝ բանդան բաղկացած է 9 մարդուց, որոնցից 2-ը սերբ են, նրանք դեռ ազատության մեջ են:
Կալանավորվածներից երկուսը մշակութային ժառանգության պահպանության աշխատակիցներ են, ևս մեկն աշխատում է ոստիկանությունում:
Մակեդոնիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ խմբավորումը մասնագիտացել էր անօրինական պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական արժեքավոր իրերի յուրացման մեջ:
Մասնավորապես, նրանք պեղել են հին դրամներ, ինչպես նաև կերամիկական ու բրոնզե ամանեղեն: Բացի այդ՝ բանդայի անդամներին կասկածում են արժեքավոր նկարների ու սրբապատկերների գողության մեջ:
Արդյունքում՝ բանդայի մասնակիցները վաճառել են գողացված իրերը սև շուկայում ու արտասահմանում: Կալանավորման ժամանակ կասկածյալների մոտից հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազար եվրոյի իրեր:
Agence France-Presse-ի տեղկություններով՝ ընդհանուր վնասը, որը բանդայի անդամները հասցրել են երկրի մշակութային ժառանգությանը, դեռ պետք է պարզել:









































