Այսօր Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ուսումնական կենտրոնում աշխատաժողով անցկացվեց` «Բավրա» և «Նինոծմինդա» անցակետերի կառավարման կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում:
Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը և ՊԵԿ անձնակազմը ծանոթացան բեռների ու տրանսպորտային միջոցների զննման արդիական եղանակներին ու մեթոդներին, Եվրամիության փորձին: Ծրագրի ֆինանսավորման համար Եվրամիությունը մոտ 1.7 մլն եվրո է հատկացրել:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































