Այսօր՝ մայիսի 2-ին -ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել քաղաքացի Աբրամ Գեղամյանը, որ իր ղեկավարը՝ Կորյուն Հարությունյանը, երեկ՝ մայիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, դուրս է եկել աշխատանքի վայրից և մինչև այս պահը չի պատասխանում հեռախոսազանգերին և նրան գտնելու համար անհրաժեշտ է որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվեն նաև փրկարարները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ա. Գեղամյանը աշխատում է ոստիկանության Նաիրիի բաժնում, իսկ Կ. Հարությունյանը ոտիկանության Նաիրիի բաժնի պետն է:
Կ. Հարությունյանի դին հայտնաբերել են իր հոր գերեզամանի մոտ՝ հրազենային վնասվածքով:
Արդեն նշված վայր են ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանի գլխավորությամբ, ինպես նաև՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:
Այս պահին որոնողական աշխատանքները սկսել են, որը կատարվում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի և Նաիրիի բաժինների, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզի փրկարարական վարչության և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները:












































