Մայիսի 2-ին, ժամը 06.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը հասնելով կանչի վայր՝ պահանջել է ջրասուզակ:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ջրափրկարարները:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35 ՕТ 105 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից Կախանովի ջրանցքը:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից. ավտոմեքենայում հայտնաբերվել է ՌԴ N ուղեկալի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1990 թ. ծնված Թ. Առաքելյանի (Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղ) դին:








































