Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Մուսուլմանների մեծ մասը կցանկանար ապրել շարիաթի օրենքներով. հարցում

Մուսուլմանների մեծ մասը կցանկանար ապրել շարիաթի օրենքներով, սակայն վերջինիս ոչ բոլոր դրույթներն են համարում կիրառելի: Ինչպես հաղորդում է BBC-ն, նման արդյունքներ են ստացվել հարցման ընթացքում, որն անցկացրել է ամերիկյան Pew Research Centre-ը: Հարցմանը մասնակցել է 38 հազար մարդ՝ 39 երկրներից, որտեղ բնակչության զգալի մասը կազմում են մուսուլմանները: Հարցման մասնակիցների մեծ մասը ցանկանում է, որպեսզի քաղաքացիական վեճերը լուծվեն շարիաթի օրենքներով: Սակայն նրանք տարակարծիք են այն հարցում, թե արդյոք, ըստ շարիաթի, քրեական գործերում պե՞տք է կիրառվեն խիստ պատիժներ:

Տարբեր երկրներում տարբեր է շարիաթը որպես հիմնական օրենք հայտարարելու գաղափարի հանդեպ վերաբերմունքը: Օրինակ՝ թուրքերի միայն 12%-ն է կողմ այս նախաձեռնությանը, այն դեպքում, երբ Ինդոնեզիայում այս գաղափարին աջակցում է 72%-ը, Եգիպտոսում՝ 74%-ը, իսկ Աֆղանստանում՝ 99%-ը:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ մուսուլմանական երկրների բնակիչների մեծ մասը հակասություն չեն տեսնում իսլամի և ժամանակակից կյանքի միջև, սիրում են արևմտյան երաժշտությունը և կինոն՝ չնայած ոմանք համոզված են, որ դա խարխլում է հասարակության բարոյականության հիմքերը: Միևնույն ժամանակ իսլամ դավանող մարդկանց մեծ մասը անբարոյական է համարում մարմնավաճառությունը, հոմոսեքսուալիզմը, ինքնասպանությունը, ալկոհոլի օգտագործումը:

Հարցման մասնակիցների կեսից ավելին իրենց մտահոգությունն են հայտնել կրոնական ծայրահեղականության կապակցությամբ, այդ թվում՝ Եգիպտոսում, Իրաքում, Թունիսում:

Ամերիկացի մուսուլմանների 81%-ի կարծիքով՝ բռնությունը չի կարող արդարացվել որևէ հիմքով, իսկ աշխարհում այս ցուցանիշը կազմում է միջինը 73%: Եգիպտոսում, Աֆղանստանում, պաղեստինյան տարածքներում հարցման մասնակիցների զգալի փոքրամասնությունն է կողմ մահապարտների կիրառման պրակտիկային:

Տարբեր երկրներում հարցման մասնակիցները տարակարծիք են բազմակնության հարցում: Մասնավորապես, Բոսնիայում մուսուլմանների միայն 4%-ն է նման պրակտիկան կիրառելի համարում՝ այն դեպքում, երբ Նիգերիայում այդ թիվը հասնում է 87%-ի: Երկրների մեծ մասում հարցման մասնակիցները պնդում են, որ կինը պետք է ենթարկվի իր ամուսնուն, սակայն դրա հետ մեկտեղ կարծում են, որ կինն ինքը պետք է որոշի՝ կրե՞լ չադրա, թե՞ ոչ:

Փորձագետներն ընդգծում են, որ մուսուլմանների շրջանում չկա համաձայնություն, թե ինչ է շարիաթը: Տարբեր երկրներում՝ կախված տեղի ավանդույթներից և պատմությունից, շարիաթը տարբեր կերպ են ըմբռնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում