Շոտլանդիայի ամենահայտնի փառատոներից մեկը Սպեյսայդեում անցկացվող վիսկիի փառատոնն է (Spirit of Speyside Whisky Festival): Յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային արտադրանքը, ազգային հպարտությունը: Շոտլանդացիներն էլ հպարտանում են իրենց վիսկիով: Գարնան գալստյան հետ Շոտլանդիայում սկսվում է վիսկիին նվիրված փառատոների ու տոնակատարությունների սեզոնը: Առաջինը հենց The Spirit of Speyside Whisky Festival-ն է: Այդպես շարունակվում է մինչ սեպտեմբեր, երբ ավարտվում է վերջին փառատոնը՝ Autumn Speyside Whisky Festival-ը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Սպեյսայդը մի վայր է, որտեղ վիսկիի արտադրության գործարանների՝ աշխարհում ամենաբարձր խտությունն է գրանցված: Այնտեղ ավելի քան 100 գործարան կա (Glenfiddich, Glen Grant, Strathisla…):
Տարին մեկ անգամ շարքային քաղաքացիները կարող են այցելել վիսկի արտադրող հեղինակավոր ընկերությունների գործարաններ: Տոնի շրջանակում տեղի է ունենում ըմպելիքի տարբեր տեսակների համտես: Անցկացվում են էքսկուրսիաներ, որոնք պատմում են տեխնոլոգիական գործընթացների, շշերի ու պիտակավորումների դիզայնի էվոլյուցիայի մասին:








































