Turkish Airlines-ի ղեկավարությունն արգելել է իր աշխատակցուհիներին կարմիր շրթներկ օգտագործել, մազերը բաց գույն ներկել, ինչպես նաև դաջվածքներ ունենալ: Այս մասին հաղորդում է Internhaber.com-ը:
Turkish Airlines-ի տնօրենների խորհուրդը բորտուղեկցորդուհիների համազգեստի վերաբերյալ հաստատել է նոր կանոնակարգ, որի համաձայն՝ թռիչքի ժամանակ բորտուղեկցորդուհիներին արգելվում է վառ գույներով դիմահարդարվել, մասնավորապես՝ օգտվել կարմիր շրթներկից: Բացի այդ, արգելվում է ներկել մազերը բնականից տարբերվող գույներով: Հատկապես անցանկալի են բաց և կարմիր գույները: Մուսուլմանուհիներին արգելված է նաև կարճ մազեր ունենալ, իսկ սանրվածքը պետք է լինի այնպիսին, որ պարանոցն ու ականջները փակ լինեն:
Կանոնակարգով արգելվում է նաև մարմնի ցանկացած հատվածում դաջվածքների առկայությունը. մինչև քննություններ հանձնելը բոլոր բորտուղեկցորդուհիների մարմինները կստուգվեն։










































