Հարթֆորդշիրից մի ընկերություն 400 հազար դոլար է ստացել՝ մեղուներին «Հիթրոու» օդանավակայանում պայթուցիկ սարքավորումներ հայտնաբերելու նպատակով վարժեցնելու համար:
Մեղուներին ավելի էժան և հեշտ է վարժեցնել, քան շներին, փոխանցում է Yoki-ն: Պայթուցիկ սարքավորում կամ քիմիական նյութ հայտնաբերելիս մեղուները հանում են լեզուները, իսկ ինֆրակարմիր սենսորը, որսալով ազդանշանը, տագնապ է բարձրացնում:
Փորձերը ցույց են տվել, որ մեղուներն ամենահեշտը հայտնաբերում են պլաստիկ պայթուցիկները: Մեղուներին կարելի է նաև վարժեցնել թմրանյութերի և մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող ծխախոտի հայտնաբերման համար: