Փենսիլվանիայի տրանսպորտի դեպարտամենտը փորձում է վաճառել 117-ամյա կամուրջը, որով տեղաշարժվելն անվտանգ չէ:
Համմել կամուրջը, որը կապում է Սաուկոնի գետի տարբեր կողմերում տեղակայված Գրինվիչ և Ռիչմոնդ ավանները, չի կարելի ուղղակի ոչնչացնել, քանի որ «պատմական և տեխնոլոգիական նշանակություն ունի»:
Ճարտարապետության պատմաբան Քրիս Թոմսոնն ասում է, որ պատմական նշանակություն ունեցող կամուրջների վաճառքի ծրագիրն արդեն օգնել է մի քանի կամուրջների, որոնք այժմ շահագործվում են ոչ այնքան ծանրաբեռնված վայրերում, փոխանցում է Yoki-ն:








































