Միլիոնավոր դեռահասների կուռք հանդիսացող Ջասթին Բիբերի կարողությունը հարյուր միլիոնից ավել է գնահատվում:
Իսկ կատարողը թանկարժեք իրեր և զարդեր է գնում, սուպերավտոմեքենաներ է վարում և ապրում է շքեղ հյուրանոցներում, իսկ ահա նրա ազգականները՝ պապիկն ու տատիկը, հազիվ են ծայրը ծայրին հասցնում՝ հույս ունենալով, որ թոռը մի օր կհիշի իրենց մասին:
Բիբերի պապիկը վերջերս տված հարցազրույցում պատմել է, որ չնայած թոռան կարողությունը 70 միլիոն ֆունտ է գնահատվում, իրենք նրանից ոչ մի փեննի չեն տեսել: Նրա կարծիքով՝ կարծես տարբեր մոլորակների վրա ապրեն: Նա նույնիսկ համոզված չէ, որ թոռը հիշում է իրենց գոյության մասին:
Մեջքի հետ կապված խնդիրների պատճառով Ջորջը չի կարողանում աշխատանքի տեղավորվել, այդ պատճառով էլ շաբաթական 40 ժամ աշխատող կնոջ հետ կիսաքաղց է ապրում: The Sun հրատարակչությունը նկարագրել է նրանց բնակարանը, համեստ սնունդը և բնակարանի միջանցիկ քամիները:
Ջասթինի ներկայացուցիչներն այս լուրերը չեն մեկնաբանել: Սակայն հարկ է նշել, որ Բիբերի մայրը նրան միայնակ է դաստիարակել, և հոր կողմից ազգականները երբեք էլ տղայի կյանքով չեն հետաքրքրվել:










































