Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները չեն բացառում, որ Թուրքիայից արգելված սննդամթերքի մատակարարումներ կարող են իրականացվել Ադրբեջանի միջոցով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը՝ ընդգծելով, որ այդ կապակցությամբ իրենք հետևելու են սահմանին տիրող իրավիճակին:
«Հավանաբար Թուրքիայից կփորձեն մատակարարումներ իրականացնել Ադրբեջանի միջոցով։ Մենք կհետևենք, մոնիթորինգի կենթարկենք իրավիճակը և կշարունակենք պայքարը օրինախախտումների դեմ»,- ասել է նա։
Ռուսաստանը 2016 թվականի հունվարի 1-ից արգելում է Թուրքիայից մի շարք սննդատեսակների, այդ թվում նաև լոլիկի ու վարունգի ներկրումը։