Բոսթոնի ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել են ևս 3 կասկածյալներ: Այս մասին հայտարարել է քաղաքի ոստիկանական ղեկավարությունը:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Ապրիլի 30-ին պարզվել էր, որ քաղաքում պայթեցված սարքավորումների վրա կնոջ ԴՆԹ-ի հետքեր կան: Դա կարող է նշանակել, որ մի կին օգնել է Ցարնաև եղբայրներին: Այն բացահայտելու համար ՀԴԲ աշխատակիցները ԴՆԹ-ի օրինակ են վերցրել Թամերլան Ցարնաևի այրուց: Սակայն այս պատմության մեջ կա ևս մեկ կին՝ Զուբեյդաթ Ցարնաևան՝ ահաբեկիչների մայրը: