Saturday, 27 06 2026
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու

Դավութօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի և Եգիպտոսի արտգործնախարարի հետ

CNN Türk-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն գիշերը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ալ-Արաբիի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Եգիպտոսի արտգործնախարարի հետ Դավութօղլուն քննարկել է Պաղեստինի ներքին խնդիրները: Իսկ Քլինթոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը գնահատական են տվել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» և «Ֆաթհ» խմբավորումների միջև ձեռք բերված կոնսենսուսին:

Քննարկման առարկա են հանդիսացել նաև Լիբիայի և Սիրիայի վերջին զարգացումները, այդ թվում՝ նաև Լիբիայի վերաբերյալ Թուրքիայի առաջարկած «ճանապարհային քարտեզը»:

Հիշեցնենք, որ Լիբիայի վերաբերյալ թուրքական «ճանապարհային քարտեզը» բաղկացած է 3 կետից: Այդ պլանով նախատեսվում է գործընթացի խաղաղ կարգավորում, որը հիմնված պետք է լինի Լիբիայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքների հիման վրա:

Բացի այդ, պետք է վերջ տրվի լիբիական ժողովրդի դեմ իրականացվող հարձակումներին, և զինադադարի ռեալ ամրագրման ու մարդասիրական օգնության առաքման համար Լիբիայում պետք է ստեղծվեն մի շարք անվտանգ գոտիներ:

Եվ, վերջապես, Լիբիայում պետք է իրականացվեն լայնամասշտաբ ժողովրդավարական բարեփոխումներ, որոնք լիբիական ժողովրդին հնարավորություն կընձեռեն այսուհետ ընտրելու իր ղեկավարներին և ճանապարհ կհարթեն սահմանադրական կարգի հաստատման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում