Լիբիայում նախկին հեղափոխականների զինված խմբերը շարունակում են պաշարման մեջ պահել երկրի Արտաքին գործերի ու Արդարադատության նախարարությունների շենքերը, որոնք շրջապատել էին մի քանի օր առաջ:
Նրանք պահանջում են «մաքրել» պետական կառույցները 2011թ. գահընկեց արված ու սպանված երկրի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի հետ կապված աշխատակիցներից:
Երկու գերատեսչությունների մոտ կանգնած են նախկին ապստամբների ավտոմեքենաներ, որոնց վրա տեղադրված են նռնականետներ, հայտնում է ITAR-TASS-ը:
Դրա հետ մասին, իրավիճակի սրացում չի նկատվում: «Նախարարությունների շենքերի պաշարումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ չեն բավարարվել մեր պահանջները»,- այսօր լրագրողներին հայտարարել է զինված խմբավորումներից մեկի ներկայացուցիչը:
Պահանջներից գլխավորը վերաբերում է խորհրդարանի կողմից այն օրենքի ընդունմանը, որը Քադաֆիի իշխանության տարիների առանցքային պաշտոնյաներին արգելելու է պաշտոններ գրավել իշխանական համակարգում:









































