Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը ցավագին է ընդունել Լոնդոնի որոշումը՝ 2015 թվականից Պրետորիային 30 մլն դոլարի ֆինանսական օգնությունը դադարեցնելու մասին՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հարավաֆրիկյան Հանրապետության նախարարների կաբինետի անդամների խոսքով՝ Բրիտանիայի որոշումը միակողմանի է և խաթարում է Պրետորիայի՝ միջոցները բյուջետային նախագծերում օգտագործելու պլանները:
Բրիտանիայի միջազգային զարգացման դեպարտամենը վստահեցնում է, որ որոշմանը նախորդել են Հարավաֆրիկյան Հանրապետության հետ երկար ամիսների բանակցությունները:
Լոնդոնը պնդում է, որ ֆինանսական օգնությունից հրաժարումը նշանակում է, որ ճանաչում են աֆրիկյան պետության ձեռքբերումները 1994թ. ապարտեիդի ավարտից հետո:











































