Աֆղանստանում հայրըշուրջ 300 մարդկանց առջև սպանել է դստերն այն բանից հետո, երբ նա «խայտառակել է» իր ընտանիքը՝ փախչելով ամուսնուց:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, վկայակոչելով Amnesty International իրավապաշտպան կազմակերպությանը, զոհը՝ Հալիման, եղել է 18-20 տարեկան և ունեցել է երկու երեխա:
Հաղորդվում է, որ աղջկիը փախել է զարմիկի հետ, երբ ամուսինը գտնվել է Իրանում: Տասն օր անց վերջինս աղջկան ընտանիք է վերադարձրել: Հալիմայի հայրը խորհրդի հհամար դիմել է գյուղի ավագներին և նրանցից երեքը ֆեթվա են արձակել, որի համաձայն՝ Հալիման հրապարակայնորեն պատժվել է:
Աղջկան սպանել են ապրիլի 22-ին: Հայտնի չէ, թե ինչ է եղել նրա զարմիկի հետ, որի ինքնությունը չի հաղորդվում:
Հալիմայի հայրը և գյուղի ավագները, որոնք ենթադրաբար անդամակցում են «Թալիբան» շարժմանը, անհետացել են:










































