Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Փոքր բիզնեսը գտնվում է անհավասար դաշտում, իսկ հարկայինը օգտվում է առիթից

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ աշխատավորության քանակը Հայաստանում խիստ նվազել է. եթե խորհրդային տարիներին մարդկանց մեծ մասն աշխատում էր, արդյունաբերությունը զարգանում էր, ապա այժմ արդյունաբերությունում աշխատողների թիվը չի գերազանցում 80 հազարը:

«Մենք լուրջ անելիքներ ունենք աշխատողների քանակը ավելացնելու հարցում: Մեզանում անցյալ տարիներին գործազրկությունը 18.4 տոկոս էր, կառավարությունը խոստացել էր նվազեցնել այդ թիվը, սակայն թիվն աճեց` հասնելով 19.7 տոկոսի»,- ասաց նա:

Բանախոսն ասաց, որ վերջին շրջանում իրենք ուսումնասիրում են փոքր բիզնեսին մտահոգող հարցերը: Գործազրկությունը վերացնելու համար անհրաժեշտ է փոքր բիզնեսին թողնել ազատ, թույլ տալ, որ «ազատ շնչի». «Մենք լուրջ մեսիջներ պիտի ուղարկենք կառավարությանը և օգնենք: Հաճախ նրանք էլ չգիտեն, թե որտեղից են այդ բացերը: Փոքր բիզնեսը ֆինանսավորման խնդիր ունի, վարկեր չի վերցնում, որովհետև տոկոսադրույքը բարձր է, և ամեն ամիս չէ, որ կարող է այդքան գումար մուծել, իսկ Կենտրոնական բանկը այդ բիզնեսը համարում է անվճարունակ և այլևս գումար չի տրամադրում: Խուսափելով գլխացավանքից` այդ մարդիկ վարկեր ուղղակի չեն վերցնում»:

Գործատուների միության նախագահը ընդգծեց, որ հարկային դաշտում ևս փոքր բիզնեսը գտնվում է անհավասար դաշտում՝ վճարում է նույն հարկերը, ինչ մեծերը: Հարկայինն էլ օգտվում է առիթից, ստուգումներ անցկացնում, ակտեր գրում, ինչը դառնում է ճակատագրական փոքր բիզնեսի համար:

Պրն Մակարյանն ասաց նաև, որ երկար տարիներ գործող փոքր բիզնեսներից շատերն այսօր փակվում են այն պատճառով, որ աղքատության պատճառով սպառող չունեն, կամ մարդիկ չկան՝ արտագաղթել են:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում