Sunday, 14 06 2026
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում

Ամերիկյան դատարանի վճիռը քաջալերում է Թուրքիայի պահվածքը Ցեղասպանության հարցում. Հայ դատ

Թուրքիայի դեմ հայերի հայցը մերժելով՝ դատարանը քաջալերում է հետևել Թուրքիայի օրինակին և մերժել պատմությունը, խուսափել պատասխանատվությունից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի կառավարության հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Նահապետյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Կալիֆոռնիայի դատարանի՝ մի խումբ հայերի Թուրքիայի դեմ ներկայացրած հայցի մերժմանը:

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչը նշեց, որ հայցվորներն անպայման ապագայում ևս պետք է աշխատեն բողոքարկել այս վճիռը, թեև դատարանը համարել է, որ թուրքական Կենտրոնական բանկը և Ziraat Bankasi բանկը պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական բանկեր են և չեն կարող պատասխանատվություն կրել Հայոց ցեղասպանության ժամանակ համատարած բռնությունների և թալանված ունեցվածքի համար: Քեյթ Նահապետյանը ճիշտ չի համարում, որ ի վերջո դատարանը մերժեց հայցը՝ այն որակելով քաղաքական:

«Մերժելով այս գործը քաղաքական պնդումներով՝ դատարանը միայն քաջալերում է մյուս երկրներին հետևելու Թուրքիայի օրինակին, մերժելու պատմությունը՝ խուսափելով պատասխանատվությունից: Բայց դա թերի կարծիք է: Դատարանը մեծապես ապավինում է Մովսիսյան և Վիկտորյա Վերսիչերունգ գործին, որը գերագույն դատարանը կարող է վերանայել՝ հրավիրելով Գլխավոր արխիվի ներկայացուցչին, որպեսզի համառոտ ներկայացնի եղելությունը: Առաջիկա շաբաթներին դա տեղի կունենա»,- ասաց Քեյթ Նահապետյանը՝ պնդելով, որ պետք է նման վճիռների դեպքում անընդհատ բողոքարկել և պայքարել արդարության վերականգնման համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Կալիֆոռնիայի դատարանը մերժել էր Թուրքիայի դեմ մի խումբ հայերի հայցը՝ Ցեղասպանության ժամանակ հայկական հողերը (այդ թվում՝ ներկայում Ինջիրլիք ամերիկյան ավիաբազայի տարածքը) զավթելու դիմաց փոխհատուցում ստանալու գործով:

Դատարանը վճռել էր, որ «հարցը քաղաքական է, ոչ թե դատական»: Նշենք, որ դատական գործընթացը շարունակվում էր շուրջ 3 տարի:

2010թ. ԱՄՆ-ում բնակվող Հայոց ցեղասպանության զոհերի երեք ժառանգներ Լոս Անջելեսի դատարան հայց էին ներկայացրել Թուրքիայի կառավարության, Թուրքիայի Կենտրոնական բանկի և Ziraat Bankasi բանկի դեմ՝ պահանջելով 63 միլիոն դոլարի փոխհատուցում իրենց նախնիների կորցրած կարողության դիմաց: Հայցում նշվում էր, որ նրանց պապերին Ադանայում պատկանել է 49.5 հա հողատարածք, այդ թվում՝ Ինջիրլիքում ներկայիս ամերիկյան ավիաբազայի տարածքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում