Մայիսի 1-ին, ժամը 02.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ – Արևիկ ավտաճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Պորշ Կայեն» մակնիշի 999 NO 99 պետհամարանիշով (վարորդ Ա. Գալստյան, ծնվ.1989 թ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 08 ОՍ 889 պետհամարանիշով (վարորդ Կ. Դանիելյան) ավտոմեքենաները, ինչից «Պորշ Կայեն» ավտոմեքենան բռնկվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Գալստյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.37-ին, մարվել` 03.04-ին:









































