Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազությունը, ավարտելով Լիբիայում հնարավոր ռազմական հանցագործությունների քննության առաջին փուլը, եկել է եզրակացության, որ անհրաժեշտ է սկսել ամբողջական քննություն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով դատարանի պաշտոնական կայքին:
Դատարանը նախնական փուլը սկսել էր մարտի 3-ից: Մայիսի 4-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորեն Օկամպոն նախնական փուլի քննության արդյունքների մասին կպատմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Դատախազը նաև կտեղեկացնի, թե որ անձանց նկատմամբ է դատարանը սկսում քրեական հետապնդում:
Հաագայի դատարանը հայտարարել են, որ ռազմական հանցագործությունների վերաբերյալ բոլոր հաղորդագրությունների հարցով կանցկացվի օբյեկտիվ քննություն` բոլոր քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ:











































