Հունաստանում 24-ժամյա համընդհանուր գործադուլ է սկսվել՝ ընդդեմ կառավարության սահմանած տնտեսական կոշտ միջոցառումների: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հասարակական տրանսպորտն ու հիվանդանոցները, հավանաբար, մեկ օր չեն աշխատի:
Գործադուլի կազմակերպիչները կառավարությունից պահանջում են դադարեցնել ծախսերի կրճատումն ու հարկերի բարձրացումը: Մասնակիցների կարծիքով՝ այդ քաղաքականությունը բերել է շարունակական ռեցեսիայի:
Հունաստանի իշխանությունները պնդում են, որ կոշտ տնտեսական միջոցառումները ծայրահեղ անհրաժեշտություն են, որպեսզի երկրի տնտեսությունը կարողանա դուրս գալ խորը ֆինանսական ճգնաժամից:
Այդ միջոցառումները ԵՄ-ի ու ԱՄՀ-ի կողմից Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու պայմանն են:










































