Հունիսի 1-ից «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը կաշխատի շուրջօրյա ռեժիմով: Այս մասին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի սեմինարին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Նրա խոսքերով՝ Լարսի անընդհատ աշխատանքը հարկավոր է, որպեսզի վրացական ապրանքներն ամենակարճ ճանապարհով Ռուսաստան հասնեն:
Ինչպես նշել է Աբաշիձեն, այս հարցով շահագրգռված է նաև թուրքական կողմը, քանի որ նրանք ցանկանում են որոշակի ապրանքներ փոխադրել Սոչիի Օլիմպիադայի համար: Վարչապետի հատուկ ներկայացուցչի խոսքերով՝ դա Վրաստանի համար շատ շահավետ կլինի:










































