Wool&Prince ամերիկյան ընկերության ստեղծած վերնաշապիկները պետք է լվանալ ընդամենը 100 օրը մեկ անգամ: Այս մասին հաղորդում է Mail Online-ը:
Նոր վերնաշապիկները պատրաստված են բրդից: Դրանք կարելի է 6 անգամ ավել կրել, քան բամբակե վերնաշապիկները: Բացի այդ, բուրդը հակազդում է տհաճ հոտին: Վերնաշապիկի համար գործվածք ստեղծելը տևել է 6 ամիս:
Ընկերությունը մտահղացել է այս գաղափարը, որովհետև տղամարդկանց համար ամենատարածված հագուստը ջինսե տաբատները և վերնաշապիկներն են: Ընկերությունում սակայն, չեն ակնկալում, որ որևէ մեկը կորոշի 100 օր կրել միևնույն վերնաշապիկը:
Ընկերության մամլո քարտուղարն ասել է, որ իրենք մի շարք խորհուրդներ են ստացել համաշխարհային թեստերներից՝ գործվածքի, գույների և զարդանախշերի վերաբերյալ:
Ներկայումս ընկերությունն այդ յուրահատուկ վերնաշապիկները թողարկելու համար միջոցներ է փնտրում: Դրա համար անհրաժեշտ է նախնական 30 հազար դոլար:










































