Ռեստորանային գործի մասին ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ Restaurant magazine-ը, կազմել է աշխարհի լավագույն 50 ռեստորանների ամենամյա վարկանիշային աղյուսակը: World’s 50 Best-2013 ցուցակը գլխավորել է հայտնի կատալոնական Ռոկա ընտանիքի ռեստորանը՝ El Celler De Can Roca-ն, որը գտնվում է Ժիրոնում: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
El Celler De Can Roca-ն վերջին 8 տարիներին արդեն հայտնվել է World’s 50 Best Restaurant ցուցակում, ինչպես նաև արժանացել 3 Michelin աստղի, որը շնորհում է հեղինակավոր ռեստորանային ուղեցույցը`Michelin Guide-ը: Անցած տարի ռեստորանը երկրորդ տեղն է զբաղեցրել վարկանիշում՝ լեգենդար դանիական Noma-ից հետո:
El Celler De Can Roca ռեստորանը ղեկավարում են Ռոկա եղբայրները՝ Խոսեպը, Խորդին ու Խուանը: Ռեստորանի տարբերանշանը լատինական R տառն է՝ հավելյալ երրորդ ոտքով: Այն խորհրդանշում է եղբայրների համախմբվածությունն աշխատանքում: Ավագ եղբայրը՝ Խուանը, բարձր դասի ավագ խոհարար է, Խոսեպը՝ գինու վարպետ, իսկ Խորդին՝ հրուշակագործության նորարար: Ռեստորանն այցելուներին առաջարկում է ժամանակակից իսպանական խոհանոց:
Երկրորդ տեղում անցած տարվա առաջատարն է՝ Կոպենհագենում գտնվող և սկանդինավյան խոհանոց առաջարկող Noma-ն: Նշեք, որ առաջին տասնյակում են հայտնվել ևս երկու իսպանական խոհանոցներ՝ Mugaritz-ը՝ 4-րդ տեղ և Arzak-ը՝ 8-րդ տեղ, որոնք գտնվում են Սան-Սեբաստյանում:
Շատերին զարմացրել է, որ թոփ տասնյակում ամերիկյան միայն մեկ խոհանոց է ընդգրկվել. Նյու Յորքի Eleven Madison Park-ը 5-րդ հորիզոնականում է: Այս մասին հայտնում է Huffington Post-ը:
Վարկանիշային աղյուսակի ձևավորմանը մասնակցում են ամբողջ աշխարհից ավելի քան 900 փորձագետներ:







































