Թուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines-ը արգելել է իր բորտուղեկցորդուհիներին ներկել շուրթերը կարմիր, ալ կարմիր գույների և վարդագույն շրթներկերով: Turkish Airlines-ի ներկայացուցիչները նոր կանոնները բացատրում են հիգիենիկ նկատառումներով և աշխատակիցների արտաքինի պարզության նկատմամբ ձգտումով:
Ընկերությունը հրաժարվում է այն աշխատակիցներից, որոնք մարմնի բաց հատվածներում դաջվածքներ ունեն: Դիմահարդարում թույլատրվում է միայն հանգիստ տոներով: Փոփոխություններ են մտցվել նաև վարսահարդարման մեջ: Մազերը պետք է լինեն բնական գույների և փակեն ականջները: Արգելվում է կեղծամի օգտագործումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սոցցանցերի օգտատերերը կտրուկ են արտահայտվել ազգային ավիափոխադրողի նորարարությունների դեմ: