Մեքսիկայի մայրաքաղաքում տեղի է ունեցել իր քանակով անսովոր հարսանեկան արարողություն: Միանգամից 670 զույգ է ամուսնացել՝ օգտվելով սոցիալական հատուկ արտոնություններից, որոնք իշխանությունները տրամադրել էին կոլեկտիվ հարսանիքի մասնակիցներին, հայտնում է ITAR-TASS-ը:
Նրանց թվում, ովքեր պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը Էկատեպեկեի կոլեկտիվ ամուսնության շրջանակում, կային այնպիսիք, որ ունեին համատեղ ապրելու երկար տարիների փորձ, սակայն պաշտոնապես չէին գրանցել իրենց ամուսնությունը: Նրանք առիթից օգտվեցին, երբ քաղաքապետարանն իր վրա վերցրեց ամուսնությունների իրավաբանական հաստատման ծախսերը:
Ամուսնությունից հետո արարողության բոլոր մասնակիցների համար Մեխիկոյի քաղաքապետարանը հյուրասիրություն էր կազմակերպել իր հաշվին:
Հարսանեկան արարողության կազմակերպիչները հատուկ մրցույթ էին կազմակերպել «նորապսակների» համար, ինչի արդյունքում «հարսանեկան մեղրամիսի» անվճար ուղեգրեր ստացան մի քանի զույգ:
Հարսանեկան խմբակային ամուսնությունները Մեքսիկայում անցկացվում են երկար տարիներ: Դրա հիմնական նպատակը բարոյականության ամրապնդումն է, որպեսզի այն զույգերը, որոնք ապրում են «ազատ միությունում», անցում կատարեն ընտանիքի պաշտոնական ստեղծմանը:










































