Թվում է՝ սուպերհերոսները օրենքի կողքին են կանգնած ու արդարության հետևորդներ են միայն կինոյում: Իրական կյանքում նրանք դեմ չեն իրենց շնորհն օգտագործել ի չարս: Այսպես. Լոս Անջելեսի ոստիկանները որոնում են Սարդ-մարդու հագուստով տղամարդու, որը 6 հազար դոլար է թալանել Հոլիվուդի բնակչից՝ հաղորդում է ABC News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի կենտրոնում՝ Հոլիվուդ ճեմուղում: Սարդ-մարդու հագուստով մարդը հարձակվել է գործարարի կոստյումով մարդու վրա՝ նրանից խլելով թղթե ծրարը, որտեղ եղել են կանխիկ գումար ու 6 հազար դոլարի կրեդիտ քարտ:
Հոլիվուդի կենտրոնում հաճախ կարելի է հանդիպել սուպերհերոսների հագուստներով փողոցային արտիստների, որոնք զվարճացնում են զբոսաշրջիկներին՝ դրանով վաստակելով հացի գումար:








































