Մայիսի 2-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքը այս անգամ նվիրված կլինի հայ մեծանուն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 75-ամյակին: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանից:
Բանախոսությամբ հանդես կգա հայկական կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը: Կցուցադրվեն նաև ռեժիսորի կինոնկարները՝ «Մենք» (1969թ.), «Տարվա եղանակները» (1975թ.):
Միջոցառման սկիզբը՝ ժ. 19:00-ին:






































