Չինաստանի Նանկինի համալսարանին պատկանող լաբորատորիային կից շինությունում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ և վիրավորվել 3-ը՝ հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան՝ Նանկինում: Մի շարք ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Նանկինի պոլիտեխնիկական համալսարանի լաբորատորիայում, որտեղ, ըստ ուսանողների, կարող էին պահվել պայթուցիկ նյութեր:
Ավելի ուշ համալսարանը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել շինարարական կառույցներից մեկում:
Ենթադրվում է, որ պայթյունի պատճառը զոդման ժամանակ առաջացած կայծն է եղել:
Համաձայն հրշեջների տեղեկությունների՝ պայթյունից առաջացած փլատակների տակ մնացել է է 5 շինարար, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Եվս մեկ վիրավոր մահացել է հիվանդանոցում:










































