Երեքշաբթի Դամասկոսի կենտրոնում՝ Մարջա հրապարակում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել առնվազն 70 մարդ: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ հաղորդագրությունը:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ պայթել է ականապատ ավտոմեքենա, որը կայանած է եղել ՆԳՆ նախկին շենքի մոտ, որտեղ այժմ գտնվում է միգրացիոն ծառայությունը: Պայթյունից մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է Իրանական մշակութային կենտրոնը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ռումբը պայթել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատնից 600 մ հեռավորության վրա:









































