ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աջակցել է NBA-ի բասկետբոլիստ Ջեյսոն Քոլինզին, ով խոստովանել է իր միասեռական լինելու մասին:
Քոլինզը, ով նախորդ շրջանում ներկայացրել է «Վաշինգտոն» թիմը, խոշոր պրոֆեսիոնալ լիգաներում առաջին գործող մարզիկն է, ով բացեիբաց խոստովանել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին:
«Նախագահ Օբաման այսօր ցերեկը զանգահարել է Ջեյսոն Քոլինզին, որպեսզի իր աջակցությունն ու հիացմունքը արտահայտի նրա քաջության համար»,- նշվել է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:










































