Օհայո նահանգի դպրոցներից մեկում աշակերտը հենց իր համադասարանցիների աչքի առջև ինքնասպանության փորձ է կատարել: Նա ողջ է մնացել և հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Դպրոցի ներկայացուցիչների խոսքերով՝ Գրեգ Թենքերսլին հրազենից կրակել է երկուշաբթի՝ առաջին դասի ժամին:
Նա կրակել է իր գլխին: Արարքի հնարավոր պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:










































