Արևմտյան Ավստրալիայի գիտնականները պարզել են, որ օրական առնվազն 3 բաժակ թեյ օգտագործելով՝ կարելի է մոռանալ վատ ինքնազգացողության մասին: Մասնավորապես, այս չափաբաժինը բավական է զարկերակային ճնշումը նվազեցնելու համար, ինչն էլ հանդիսանում է մի շարք սրտանոթային հիվանդությունների պատճառ:
Բանն այն է, որ թեյը պարունակում է ֆլավոնոիդ կոչվող միացությունը, որը խոչընդոտում է սրտանոթային հիվանդությունների առաջացմանը:
Հետաքրքիր է, որ դրա արդյունքը երևում է ըմպելուց անմիջապես հետո և պահպանվում է կես տարվա ընթացքում:








































