Սպիտակ տունը նախկինի պես կարծում է, որ ենթադրյալ քիմիական զենքի կիրառման պատասխանատվությունը կրում է Բաշար Ասադի ռեժիմը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Ինչպես տեղեկացնում են ինտերնետ-ԶԼՄ-ները, Սպիտակ տան ներկայացուցիչը Սիրիայի իշխանություններին կրկին կոչ է արել թույլ տալ ՄԱԿ-ին իր հետաքննությունն անցկացնել: «ՄԱԿ-ի փորձագետները պատրաստ են 24 ժամվա ընթացքում Սիրիայում աշխատանքները սկսել»,- ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը և Պենտագոնը հայտարարել էին, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Սիրիայի իշխանությունները, հնարավոր է, «փոքր չափաքանակով» քիմիական զենք են կիրառել:
Միաժամանակ ԱՄՆ նախագահի աշխատակազմում տեղեկացնում են, որ Դամասկոսին պաշտոնապես մեղադրելու համար փաստացի ապացույցներ են հարկավոր։








































