ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կօգնեն Ռուսաստանին ապահովել Սոչիի Օլիմպիադայի անվտանգությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հեռախոսազրույցը:
«Հատուկ ծառայությունների ղեկավարների համագործակցության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, ես ընդգծում եմ՝ ոչ միայն հատուկ ծառայությունների, այլև դրանց ղեկավարների մակարդակով»,- նշել է Ուշակովը:
«Ընդգծվել է նաև Սոչիի Օլիմպիադայի անվտանգության ապահովման գործում համատեղ աշխատանքի նշանակությունը»,- ավելացրել է նա:
Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելացրել է, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն ակտիվացել է, և դա նպաստում է փոխադարձ վստահության ամրապնդմանը:









































