ՀՀ տարածքում ապրիլի 30-ին, առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 1-ից 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև` էապես չի փոխվի:
Երևանում ապրիլի 30-ին, օրվա երկրորդ կեսին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, մայիսի 1-ից 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: