Չիկագոյում բացվել է The Other Side կոչվող բարը, որը երեկույթների նոր ձևաչափ է առաջարկում՝ առանց ալկոհոլի, ծխախոտի և առողջության համար այլ օգտակար առարկաների: Մնացած ամեն ինչը կլինի նույնը, ինչպես այլ բարերում՝ պարահրապարակ, բիլիարդ, դիջեյներ, երաժշտություն, վառ ակումբային լույս և տարատեսակ կոկտեյլներ:
Այս գաղափարը պատկանում է կախվածությունից բուժման և վերականգնման հիմնադրամի տնօրեն Քրիս Ռիդին։ Նա հասկացել է, որ քաղաքում չկա այնպիսի վայր, որտեղ կարելի է ուղղակի զվարճանալ՝ առանց ալկոհոլային խմիչքների գայթակղության՝ սթափ մարդկանցով շրջապատված:








































