Հայաստանում ոսկու գներն աճել են, արծաթինը` նվազել: Այդ մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից:
«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 2013 թվականի ապրիլի 29-ից մայիս 5-ի համար սահմանվել են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով:
Ոսկու համար սահմանվել է գնման գին` 17471.82 (+290.74), բացթողնման գին` 18991.11 (+316.02), արծաթի գնման գին` 284.20 (-5.02), բացթողնման գին` 308.91 (-5.46), պլատինի գնման գին` 17536.15 (-169.76), բացթողնման գին` 19061.03 (-184.52), պալադիումի գնման գին` 8234.50 (-74.48), բացթողնման գին` 8950.54 (-80.96):










































