Դերասան Ջոն Տրավոլտան չի ցանկանում կնոջից ամուսնալուծվել, որպեսզի չկանգնի 220 մլն կազմող ունեեցվածքը դատական կարգով կիսելու փաստի առջև: Ավելին, դերասանն այնպես է իրեն պահում, կարծես իրենց ամուսնությունը նույնքան ամուր է, որքան տարիներ առաջ:
Նա կնոջ՝ Քելլի Փրեսթոնի և 2-ամյա որդու՝ Բենի հետ մեկնել է Ավստրալիա՝ հանգստանալու, որտեղ նրանք երջանիկ տեսք ունեին: «Ջոնը և Քելլին Ավստրալիայում երջանիկ զույգ են ներկայանում,- գրում է Showbiz Spy-ը,- Սակայն բանն այն է, որ Ջոնն ընտանիքին քարշ է տվել աշխարհի մյուս ծայրը, որպեսզի քավի իր մեղքերը Քելլիի առջև, ով հիասթափվել է ամուսնությունից: Իսկ Քելլին նրա հետ բավականին երկար է ապրել՝ նրա ամենասարսափելի գաղտնիքներն իմանալու համար: Ջոնը խուսափում է կեղտոտ, հանրային քննարկման թեմա դարձած ամուսնալուծությունից: Այդ դեպքում Քելլին կբացի նրա բոլոր գաղտնիքները: Այդ պատճառով էլ նա երջանիկ ամուսին է ձևանում»:








































