Թուրքիայում սովորող մի խումբ ադրբեջանցի ուսանողներ նախատեսում են մայիսի 10-ին բողոքի ակցիա կազմակերպել, հաղորդում է haqqin.az-ը:
Ուսանողները մտադիր են իրենց դժգոհությունն արտահայտել այն կապակցությամբ, որ Ադրբեջանի պաշտոնական շրջաններն ուսանողներին պարտադրում են մայիսի 10-ին մասնակցել Հեյդարի Ալիևի 90 ամյակին նվիրված տոնակատարություններին:
Turan գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի ուսանողներից մեկը նշել է, որ երիտասարդները մայիսի 10-ին պատրաստվում են ակցիաներ կազմակերպել Թուրքիայի տարբեր քաղաքներում՝ ի նշան ադրբեջանական բանակում զինվորների մահվան դեպքերի դեմ բողոքի:










































