Իսրայելի ռազմական ինքնաթիռները, խախտելով Լիբանանի օդային տարածքը, երկուշաբթի ցածր բարձրության վրա թռել են երկրի հարավային շրջանների վրայով: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով «Ալ-Մանար» լիբանանյան հեռուստաալիքը:
Վերջինիս տվյալներով՝ ինքնաթիռները թռել են Բինթ-Ջբեյլ և Մարջայուն քաղաքների վրայով, որոնք տեղակայված են Լիբանանի հարավում:
Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ ինքնաթիռները պարեկություն են կատարել լիբանանյան սահմանի վրա:











































