Սիրիայում զինված ընդդիմության ողնաշարը կազմում են օտարերկրյա ուժերը՝ հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զաուբին:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Իլիաս Ումախանովի հետ հանդիպման ժամանակ նա հայտնել է, որ զինված ընդդիմությունը հիմնականում կազմված է վարձկաններից, որոնք երկիր են ներխուժել ոչ միայն հարակից պետություններից, այլև Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայի, Ֆրանսիայից և մի շարք այլ պետություններից, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու են գտնվում Սիրիայից:
Ալ-Զաուբիի խոսքով՝ իրենց ունեցած տվյալներով՝ Սիրիայի տարածքում ընդդիմության շարքերում կռվում են 29 երկրների զինյալներ, միայն Եմենից՝ ավելի քան 5000:
Նրա խոսքով՝ դեպի Սիրիա օտարերկրյա գրոհայինների հոսքն անշեղորեն աճում է: Ի դեմս գրոհայինների հենց օտարերկրյա միջամտության այդ գործոնն էլ հանդիսանում է երկրում հակամարտության կարգավորման և իրադրության կայունացման հիմնական խոչընդոտ:








































