Դասալիք սիրիացի գեներալ Զահիր Ալ-Սաքիթը Al Arabiya հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները զինվորականներին հրամայել են քիմիական զենք օգտագործել Սիրիական ազատ բանակի մարտիկների դեմ:
Ալ-Սաքիթը պնդում է, որ իրեն անձամբ հրամայել են քիմիական զենք օգտագործել Սիրիայի հարավ-արևմուտքում՝ Հաուրանում մարտերի ընթացքում, սակայն ինքը նման բան չի արել՝ դրա փոխարեն օգտագործելով նատրիումի հիպոքլորիտ (ժավել):
Գեներալը, որը պատասխանատու է եղել Սիրիայի բանակում քիմիական զենքի համար, միևնույն ժամանակ նշել է, որ մինչև իր փախուստը այդ զենքը ոչ մի անգամ չի կիրառվել:
«Ես կարող եմ հավաստիացնել, որ հրաման եմ տվել թաղել քիմիական բոլոր զենքերը և կարող եմ հստակ ցույց տալ այդ վայրերը»,- ասել է նա:








































