Goal.com-ի փոխանցմամբ՝ «Սթոք Սիթի»-ի դարպասապահ Ասմիր Բեգովիչը կարող է փոխարինել «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսին, ով հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ:
Նշվում է, որ կատալոնական ակումբի սկաուտները Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում կայացած «Սթոք» – «Նորվիչ» հանդիպմանը դարպասապահի խաղին հետևում էին տրիբունայից:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա դարպասապանը 35 խաղ է անցկացրել Պրեմիեր Լիգայում:








































